Թբիլիսիի ավագանու հարակից տարածքում ցույց է ընթանում

Թբիլիսիի սակրեբուլոյի (ավագանի) հարակից տարածքում ընթանում է մի շարք քաղաքացիական շարժումների ու ընդդիմադիր կուսակցությունների կազմակերպած ցույց:

Ցուցարարները պահանջում են սակրեբուլոյի պատգամավորներից մեկի՝ Էրեկլե Կուխիանիձեի հրաժարականը: Տեղում նաև աղմուկ է բարձրացել, երբ ընդդիմության ներկայացուցիչներից մի քանիսին թույլ չեն տվել մտնել սակրեբուլո:

Մինչ այդ «Քաղաքացիական շարժման» հիմնադիր Ալեկո Էլիսաշվիլին մտել է սակրեբուլոյի շենք, զրուցել սակրեբուլոյի նախագահի հետ, ներկայացրել պահանջը: «Ալիք Մեդիայի հետ զրույցում Էլիսաշվիլին նշեց, որ սակրեբուլոյից պատասխան կստանան վաղը՝ դեկտեմբերի 17-ին:

Հիշեցնենք, սակրեբուլոյի պատգամավոր Էրեկլե Կուխիանիձեն իր ֆեյսբուքյան էջում հայհոյանքներով լի գրառում էր կատարել նոյեմբերի 9-ին ռուսական ուժերի կողմից ձերբակալված բժիշկ Վաժա Գափրինդաշվիլիի ընտանիքի անդամների մասին: Վերջինս գափրինդաշվիլիներին սադրիչ էր նաև անվանել: Պաշտոնյայի այս հայտարարությունը սոցցանցերում լուրջ քննադատության տեղիք է տվել։

Գափրինդաշվիլին շարունակում է մնալ կալանքի տակ: Նա 37 օր է Ցխինվալիի բանտում է: «Սահմանն ապօրինի կերպով հատելու» մեղադրանքով նրան սպառնում է մինչև 2 տարվա ազատազրկում։ Ուրբաթ օրը Ցխինվալիի դատարանը  բժշկի համար երկամսյա նախնական կալանքի որոշում կայացրեց։