200 լարիի օգնություն. Ո՞վ կարող է օգտվել արտոնությունից

Վրաստանի կառավարության որոշմամբ՝ բնակչության մի մասը գործազրկության համար տրվող 200 լարիանոց փոխհատուցում կստանա:

Եկամուտների գործակալության տեղեկատվությամբ՝ օգնությունը ստանալու համար գործատուն  ամեն ամսվա  20 -ը ներառյալ, վեց ամիս շարունակ պետք է ներկայացնի այն անձանց ցուցակը, ովքեր կբավարարեն հետևյալ չափանիշներին.

  • Աշխատում էին 2020թ հունվարից 2020թ նոյեմբերը ներառյալ, այս ժամանակահատվածում ցանկացած երկու կամ ավելի շատ ամիսների ընթացքում ստացել են աշխատավարձ (ինչը հաստատվում է մինչև 2021  հունվարի 1  ներկայացրած հաշվետվություններով)
  • 2020թ դեկտեմբերից 2021  փետրվարը ներառյալ մեկ կամ  երկու ամիս չեն ստացել աշխատավարձ (այդ թվում՝ աշխատանքային հարաբերությունների դադարեցման  պատճառով)։

Միաժամանակ, 200 լարիանոց փոխհատուցումը ստանալու իրավունք ունի կորոնավիրուսի տարածման ընթացքում տուժած այն աշխատողը, ով հղիության, կամ ծննդաբերության պատճառով արձակուրդ է գնացել:

Հարցերի դեպքում՝ դիմել Եկամուտների ծառայություն:

Ավելին՝ տեսանյութում