Կորոնավիրուսի տարածումն ըստ շրջանների. հունվարի 13

Հունվարի 13-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման  1 618 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 243 255 է: 

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 403 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 227 611 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 26 մարդ, ընդհանուր՝ 2 846:

Կորոնավիրուսի տարածման պատկերը ըստ շրջանների՝

  • Թբիլիսի —750
  • Աջարիա —94
  • Իմերեթի —234
  • Քվեմո Քարթլի —94
  • Շիդա Քարթլի —103
  • Գուրիա —35
  • Սամեգրելո-Զեմո Սվանեթի —126
  • Կախեթի —102
  • Մցխեթա Մթիանեթի —44
  • Սամցխե-Ջավախեթի —29
  • Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի — 7: