Կորոնավիրուսը Վրաստանում. հունվարի 13-ի տվյալները

Հունվարի 13-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 618  նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 243 255 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Ինտենսիվ թեստավորման շրջանակներում, վերջին 24 ժամվա ընթացքում երկրի մասշտաբով իրականացվել է 19 438 թեստավորում, այդ թվում 10 774  հակամարմինների թեստով,  8 664 PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 403 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 227 611 մարդ:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում վարակից մահացել է ևս 26 մարդ, ընդհանուր՝ 2 846:

Կարանտինային գոտում է գտնվում 496 մարդ, ստացիոնար վերահսկողության ներքո՝3 873 մարդ: Հյուրանոցային պայմաններում բուժվում է 579 պացիենտ: