Քվեմո Քարթլիի համայնքներին անվճար գյուղտեխնիկա է հատկացվել

Քվեմո Քարթլիի նահանգապետ Գիորգի Դոխտուրիշվիլիի նախաձեռնությամբ շրջանի 18 մունիցիպալտիտետների տեղական ինքնակառավարման մարմիններին հանձնվեց 18 գյուղատնտեսական տեխնիկա, ընդ որում՝ Մառնեուլիի քաղաքապետարանին՝ 5 տրակտոր, Գարդաբանիին՝ 4, Դմանիսիին՝ 3, Բոլնիսիին, Թեթրիսծկղարոյին և Ծալկային 2-ական տրակտոր։ Այս մասին նշված է Քվեմո Քարթլիի նահանգապետարանի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրությունում։

Տեխնիկայից կկարողանան անվճար օգտվել սոցիալապես անապահով քաղաքացիները և այլ խոցելի խմբերի ներկայացուցիչները։

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել շրջանի քաղաքապետերին, որովհետև ծրագիրը մշակվել է նրանց անմիջական մասնակցությամբ։ Այսուհետ 18 տրակտորները կսկսեն ակտիվ աշխատել վարելահողերի վրա»,- ասել է Գիորգի Դոխտուրիշվիլին։

Բացի այդ, նշվում է, որ նահանգապետարանի հիշյալ ծրագրի շրջանակներում աշխատանք փնտրողներին աջակցելու նպատակով համապատասխան կարգավիճակ ունեցող քաղաքացիները կվերապատրաստվեն։