Վրաստանում 283 հազար PCR թեստ է արվել

Այսօրվա դրությամբ՝ Վրաստանում 283 հազար PCR թեստ է արվել: Վերջին տվյալների համաձայն՝ օրական արվում է 4 800 PCR թեստ: Այս մասին ասել է հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեն:

Ըստ Պաատա Իմնաձեի՝ վերջին տվյալներով արվել է նաև 180 հազար արագ թեստ: «Այս ռեժիմի արագ թեստերը հիմնականում արվում են բեռնատար մեքենաների վարորդների մոտ, որոնք թեստավորվում են յուրաքանչյուր երեք օրը մեկ», — ասել է Իմնաձեն:

Հիշեցնենք՝ այսօրվա դրությամբ Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1 278 դեպք: Բուժվածների ընդհանուր թիվը 1 058 է: Բացի այդ, բուժման նպատակով արտասահմանից տեղափոխվել է Վրաստանի 41 քաղաքացի: