Georgian Airways-ի հիմնադիրը միացել է «Լելոյին»

Georgian Airways ընկերության հիմնադիր Թամազ Գաիաշվիլին «Լելոն Վրաստանի» համար քաղաքական միության անդամ է դարձել:

Ինչպես այսօր կայացած ճեպազրույցում հայտարարեց կուսակցության առաջնորդ Մամուկա Խազարաձեն՝ «Լելոյի» շարքերը համալրվում են, և միանում  են հետաքրքիր և անզիջում մարդիկ:

Թամազ Գաիաշվիլին խոսել է իր որոշման և քաղաքականության մեջ ներգրավվելու մասին: Նրա խոսքով՝ իր համար դժվար էր քաղաքականություն մտնել, բայց դա անհրաժեշտ դարձավ այս փուլում:

«Իմ որոշումն այսօր բավականին բարդ էր. քաղաքականությամբ զբաղվելը հեշտ գործ չէ: Այնուամենայնիվ, ես կորցրել եմ հույսս, որն ունեի 2012-ից այս կառավարության հետ կապված», — ասել է Գաիաշվիլին: