Կորոնավիրուսով վարակվածներից 7-ի վիճակը ծայրահեղ ծանր է. Էզուգբայա

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բուժական գծով տնօրեն Մարինա Էզուգբայայի խոսքով՝ 14 նոր վարակվածներից 12-ի աղբյուրը Լենջերիա գյուղն է, մեկինը՝ Գաչիանի գյուղը, իսկ մեկն էլ արտերկրից է եկած:

Ըստ Էզուգբայայի՝ ստացիոնար բուժում է ստանում 203 հիվանդ, որոնցից 7-ի վիճակը ծայրահեղ ծանր է:

«Առողջացածների թիվը կազմում է ընդհանուրի 82 տոկոսը: Այսօրվա դրությամբ 203 հիվանդ է բուժվում կովիդկենտրոններում: Այս 203 հիվանդներից 7-ի վիճակը ծայրահեղ ծանր է: Երեկ 8-ն էին: Մեկը համեմատաբար կայուն էր և տեղափոխվեց ծանրների ցուցակ», — ասել է Մարինա Էզուգբայան: