Ուսման մեկնարկը և ընտրությունների անցկացումը հետաձգելու հիմքեր չկան. Գախարիա

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հայտարարությամբ՝ ուսման մեկնարկը հետաձգելու պատճառ գոյություն չունի:

Նրա խոսքով՝ հիմքեր չկան հետաձգելու նաև խորհրդարանական ընտրությունները:

«Այսօրվա դրությամբ ոչ մի հիմք գոյություն չունի, որ սեպտեմբերի ուսումը հետաձգվի և սեպտեմբերի 15-ից դասարաններում չսկսեն ուսումնական գործընթացը: Ինչպես նաև չկա ոչ մի հիմք ընտրությունների անցկացման ամսաթվի փոփոխման մասին խոսելու համար»,- հայտարարել է Գախարիան:

Հատկանշական է, որ առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեի պնդմամբ նույնպես չի քննարկվում ուսման ամսաթվի հետաձգման հարցը, սակայն եթե երկրում վատթարանա համաճարակաբանական իրավիճակը հնարավոր է ռիսկ առաջանա ուսումը սեպտմբերի 15-ին դպրոցներում սկսելու համար: