Սխալ էր.Վրաստանի մշակույթի նախարարությունը կրկին կառանձնացվի

Վրաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Գիա Վոլսկին ասել է, որ նախատեսում են մշակույթի նախարարությունն առանձնացնել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից ու առանձին գերատեսչություն կազմավորել:

Վոլսկին ասել է, որ հարցը քննարկման փուլում է, և մեծ հավանականություն կա, որ «այդպես էլ կլինի»: Ըստ Վոլսկիի` հենց սկզբից է «սխալ եղել», երբ գերատեսչությունները միավորելու որոշում է  կայացվել:

Նրա պնդմամբ՝ սա միակ փոփոխությունն է լինելու, այլ վերադասավորումներ կառավարությունում չեն քննարկում: