Ընտրություններն Ախալքալաքում. լուսանկարներ

Ախալքալաքում և շրջանի բոլոր գյուղերում ընտրատեղամասերը բացվել են ժամանակին:

Տեղում համաճարակային վիճակի հետ կապված պաստառներ են փակցված՝ պարտադիր դիմակ կրելու, սոցիալական հեռավորություն պահպանելու մասին:

Ընտրատեղամասերի մուտքերի մոտ տեղադրված են դիմակներով լի տուփեր ու ախտահանիչ հեղուկներ:

Չնայած սրան, «Ալիք Մեդիայի» լրագրողներն արձանագրել են նաև դեպքեր, երբ ընտրական հանձնաժողովի անդամներն աշխատել են առանց դիմակի։