Մառնեուլիում դիմադրություն ցուցաբերելու մեղադրանքով 2 անձ է ձերբակալվել

Վրաստանի Ներքին գործերի նախարարության հայտարարությամբ, Մառնեուլիում երեկ ձերբակալվել է երկու անձ, ովքեր մեղադրվում են ոստիկանության հանդեպ դիմադրություն ցույց տալու, հանրային կարգապահության պաշտպանմանը խանգարելու և իրավապահների գործողությունների դադարեցման կամ փոխելու նպատակով ցուցաբերած բռնության մեջ: Հանցանքը ենթադրում է 4-ից 7 տարի ազատազրկում:

ՆԳՆ-ի հայտարարությամբ, «ալկոհոլային ազդեցության տակ գտնվող մեղադրյալները մարտի 23-ին Մառնեուլիում գտնվող ՆԳՆ-ի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության աշխատակիցներին ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ խանգարելու նպատակով բանավոր և ֆիզիկական վիրավորանք են հասցրել»:

Հիշեցնենք, մարտի 23-ից Մառնեուլիի և Բոլնիսիի մունիցիպալիտետները հայտարարվել են կարանտինային գոտի: Մունիցիպալիտետների տարածքում հանրային կարգապահությունը և արտակարգ դրության իրականացումն ապահովում է ՆԳ նախարարությունը: