Վրաստանում կորոնավիրուսով վարակված է 67 մարդ, բուժված՝ 9-ը

Վրաստանում մարտի 24-ի ժամը 13:00-ի դրությամբ գրանցվել է ևս մեկ կորոնավիրուսով վարակման դեպք: Այսպիսով ընդհանուր հաշվով Վրաստանում վարակվել է 67 մարդ: Պաշտոնապես բուժված է համարվում 9 մարդ:

Կարանտինային գոտում գտնվող քաղաքացիների քանակը թարմացված տվյալներով կտրուկ աճել է և կազմում է 4055 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 252 պացիենտ:

Հիշեցնենք, այսօր առավոտյան Վրաստանում գրանցվեց ևս 5 դեպք: