Վրաստանում զբոսաշրջային այցելությունների թիվը ավելացել է 4․3%-ով

Վրաստանում զբոսաշրջային այցելությունների թիվը մարտ ամսին կազմել է 328,486, որը 13,536-ով (4,3%) գերազանցում է 2018-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Տեղեկատվությունը տարածել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը:

2019 թվականի մարտ ամսին Վրաստան է ժամանել 619,325 միջազգային ճանապարհորդ: Նախորդ տարվա համեմատ աճը կազմում է 6,4 տոկոս:

Դրական միտումը պահպանվում է Եվրամիության երկրներից: Վրաստանում միջազգային այցելուների թվի աճի առումով առավել շատ աչքի են ընկնում Սլովակիան, Լատվիան, Չեխիան, Լեհաստանը, Լիտվան և Գերմանիան: