Բրյուսելում Մարգվելաշվիլին հանդիպել է Էմանուել Մակրոնին

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Բրյուսելում կայացած հանդիպմանը  անդրադարձ է եղել Վրաստանի արտաքին քաղաքական ուղեգծին, որը, ինչպես նշել են զրուցակիցները, անշրջելի գործընթաց է։ Խոսք է եղել նաև Վրաստանի անվտանգության մարտահրավերների մասին:

Վրաստանի նախագահը ֆրանսիացի գործընկերոջը շնորհակալություն է հայտնել Վրաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ ցուցաբերած աջակցության համար:

«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը իր հերթին շնորհակալություն է հայտնել Վրաստանի նախագահին միջազգային առաքելություններում Վրաստանի մասնակցության համար՝ ընդգծելով, որ Վրաստանի առաջընթացը շատ տպավորիչ է։ Ֆրանսիան մնում է Վրաստանի աջակիցը, ինչպես եվրաինտեգրման գործընթացում, այնպես էլ Վրաստանի տարածքային ամբողջականության հարցում»,-ասված է Վրաստանի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:

Զրույցի ընթացքում նախագահ Մարգվելաշվիլին Էմանուել Մակրոնին հրավիրել է Վրաստան։

Թողնել պատասխան