Եվրահանձնաժողովը բարձր է գնահատում Վրաստանի պայքարը կորոնավիրուսի դեմ

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը զրուցել են տեսակապի միջոցով: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկանիանին՝ զրույցը որակելով բովանդակալից ու հետաքրքիր:

Եվրահանձնաժողովի նախագահը նշել է, որ Վրաստանը և ԵՄ-ն սերտ գործընկերներ են և Վրաստանը՝ ի դեմս ԵՄ-ի, ուժեղ գործընկեր ունի:

«Սա հաստատվեց ճգնաժամի շրջանում մեր շատ սերտ համագործակցությամբ, ինչն արտահայտվեց ֆինանսական աջակցությամբ, որն իրականացնում է ԵՄ-ն Վրաստանի հանդեպ: Վարչապետը խոսել է այն միջոցների մասին, որ Վրաստանը կիրառել է համավարակի դեմ պայքարում: Եվրահանձնաժողովի նախագահն այս հարցում իր բարձր գնահատականն է տվել Վրաստանին»,- հայտարարել է Դավիթ Զալկանիանին: