Հույսս ընտրողի վրա է. իշխանության թեկնածուն քվեարկեց. տեսանյութ

«Այսօր ես իմ ձայնը տվեցի խաղաղ, հանգիստ, միասնական, իրավական ու ժողովրդավարական Վրաստանի օգտին:

Հույս ունեմ, որ այս երկրում ատելության ժամանակն ավարտվել է: Այսօր առաջին փուլն է, և երեկոյան կիմանանք՝ ընտրողն ինչ է որոշել, և ես հարգում եմ ընտրողի որոշումը: Հույսս ընտրողի վրա է», — այսպես է մեկնաբանել իր ընտրությունը Սալոմե Զուրաբիշվիլին:

Հիշեցնենք՝ նա իշխանությունների աջակցությունն ունի: Ըստ փորձագետների կարծիքների և հետազոտությունների արդյունքների՝ հիմնական պայքարն ընթանում է հենց նրա և ընդիմության միասնական թեկնածու Գրիգոլ Վաշաձեի միջև:

Սալոմե Զուրաբիշվիլին ընտրություն է կատարում

Posted by Aliq Media on Sunday, October 28, 2018

Լիզա Թորոսյան

Աղաբեգ Սիմոնյան