ՆԳՆ սահմանապահ ոստիկանության պատվիրակությունը Թուրքիայում է

Վրաստանի ներքին գործերի նախարարության սահմանապահ ոստիկանության պատվիրակությունն աշխատանքային այցով Թուրքիայում է: Պատվիրակության անդամները հանդիպել են Թուրքիայի հանրապետության ծովափնյա գոտու պաշտպանության ծառայության հրամանատար, փոխծովակալ Բուլենթ Օլջային և Ներքին գործերի նախարարի օգնական Մուհթերեմ Ինջեսին:

Պաշտոնական տեղեկատվության համաձայն` հանդիպմանը ստորագրվել է Թուրքիայի հանրապետության  ծովափնյա գոտու պաշտպանման ծառայության  և Վրաստանի ՆԳՆ սահմանապահ ոստիկանության ծովափնյա պաշտպանման ծառայության միջև երկկողմ համագործակցության մասին արձանագրություն:

Թողնել պատասխան