Վրաստանի կալանավորներն արդեն կես ժամ հեռախոսով խոսելու իրավունք ունեն

Վրաստանի կալանավայրերում անվճար հեռախոսազանգերի տևողությունը կրկնապատկվել է՝ 15 րոպեի փոխարեն կես ժամ:  Այս մասին հայտնել է արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին: Հիշեցնենք՝ մարտի 3-ից կալանավայրերում հատուկ ռեժիմ է գործում: Մեղադրայլների ու դատապարտյալների համար արգելված են երկարաժամկետ ու կարճաժամկետ տեսակցությունները:

Բանտերը սպասարկող բջջային օպերատորի որոշմամբ՝ մարտի 16-ին կալանավորներին հնարավորություն էր տրվել ամսվա ընթացքում 15 րոպե տևողությամբ անվճար զանգ կատարել: Այժմ զանգի տևողությունը 30 րոպե կլինի: Ըստ նախարարի՝ այդ զրույցները ինչ-որ կերպ կփոխարինեն հարազատների հետ արգելված տեսակցություններին:

Այս թեմայով՝

Կալանավայրերը ևս անցան հատուկ ռեժիմի