Շփման գծում ևս մեկ Վրաստանի քաղաքացի է ձերբակալվել

Վրաստանի Գորիի մունիցիպալիտետում, շփման գծի մոտ գտնվող Բերշուետի գյուղի մերձակայքում ռուսական ուժերի ներկայացուցիչները ձերբակալել են Վրաստանի ևս մեկ քաղաքացու, հաղորդում է Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ)։

Ձերբակալված Թամազ Գլուրջիձեն տեղափոխվել է Վրաստանից չվերահսկվող Հարավայի Օսիայի մեկուսարան։ 55-ամյա տղամարդու հարազատները նշել են, որ Գլուրջիձեն այցելել է իր համագյուղացիներից մեկին, որից հետո տուն չի վերադարձել։ Ավելի ուշ Գլուրջիձեն հեռախոսով կապվել է ընտանիքի անդամների հետ և հայտնել, որ գտնվում է Հարավային Օսիայի մեկուսարանում:

ՊԱԾ-ի տվյալներով՝ միջադեպի առնչությամբ անմիջապես ակտիվացել է թեժ գիծը և տեղյակ է պահվել Եվրամիության դիտորդական առաքելությանը։