Ղարիբաշվիլին՝ վերջին զարգացումների մասին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կոչ է արել քաղաքական գործիչներին՝ «մեծ աղմուկ չհանել»՝ կապված Ռուսաստանի կողմից Բիճվինթայի անեքսիայի հետ։

«Ոչ միայն Բիճվինթան, այլև ամբողջ Աբխազիան և Սամաչաբլոն ժամանակավորապես օկուպացված են Ռուսաստանի կողմից»,- ասել է Ղարիբաշվիլին:

Ղարիբաշվիլին անդրադառնալով ներդրումային միջավայրի մասին ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցին, ասել է, որ սա արմատական ​​ընդդիմության կողմից իրականացվող շարունակական զրպարտության պատասխանն է:

«Կցանկանայի առանց շահարկումների նշել այն մեղադրանքները, որ մենք լսել ենք վերջին  ամիսների ընթացքում, թե իբր Վրաստանում որոշակի պատժամիջոցներ են շրջանցվում։  Պետդեպարտամենտի զեկույցով հաստատվում է, որ նման փաստ չի արձանագրվել: Մենք աշխատում ենք առավելագույն թափանցիկությամբ, կաշխատենք և կշարունակենք դա անել ապագայում ևս»,- վստահեցրել է Ղարիբաշվիլին։

Վարչապետի խոսքով՝ Վրաստանում խելամիտ ու ազգային քաղաքականության արդյունքում առաջին 6 ամիսներին՝ հունիսը ներառյալ, արձանագրվել է երկնիշ տնտեսական աճ՝ 10,5 տոկոս:

«Ես շփվել եմ եվրոպացի առաջնորդների, գործընկերների և ընկերների հետ, և նրանք շատ զարմացած են, թե ինչպես փոքր Վրաստանը կարողացավ այդքան ուժեղ տնտեսական աճ ապահովել»,- նշել է վարչապետը:

Աբխազական կողմը նախատեսում է ՌԴ-ին հանձնել Բիճվինթայի տարածքները

Վրաստանի բիզնես միջավայրը տարածաշրջանում առաջատար է․ Պետդեպ