Հունիսին Վրաստանում տնտեսական աճ է գրանցվել

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat) հրապարակել է հունիս ամսվա տնտեսական աճի նախնական գնահատականը։

2022 թվականի հունիսին, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, համախառն ներքին արտադրանքի (ՀՆԱ) աճը կազմել է 7,2 տոկոս, իսկ 2022 թվականի առաջին վեց ամսվա միջին ցուցանիշը՝ 10,5 տոկոս:

2022 թվականի հունիսին, նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ, զգալիորեն աճ է գրանցվել հետևյալ ոլորտներում՝ տրանսպորտ, էլեկտրաէներգիայի մատակարարում, գազ և օդորակում, տեղեկատվություն և կապ, հյուրանոցներ և ռեստորաններ, հանքարդյունաբերություն։

Տնտեսական նվազման միտում է նկատվել արտադրության և շինարարության ոլորտներում: