Վրաստանի բիզնես միջավայրը տարածաշրջանում առաջատար է․ Պետդեպ

ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է ներդրումային միջավայրի 2022 թվականի զեկույցը, որում խոսվում է նաև Վրաստանի մասին։

Զեկույցում նշվում է, որ տրանզիտն ու լոգիստիկան առաջնահերթ ոլորտներ են, քանի որ Վրաստանը ձգտում է օգտվել երկրի միջով Արևելք-Արևմուտք առևտրի աճից: Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը բարելավել է Վրաստանի տարանցման հեռանկարները, և կառավարությունը ուղիներ է փնտրել առևտուրն ընդլայնելու համար:

«2016 թվականին կառավարությունն Անակլիայում նոր նավահանգիստ կառուցելու պայմանագիր է կնքել մի խումբ միջազգային ներդրողների, որոնց թվում՝ ամերիկյան ընկերության հետ, սակայն խմբի հետ պայմանգիրը խզելը է 2020 թվականին, ինչը հանգեցրել է իրավական վեճի ներդրողի հետ։ Թեև կառավարությունը հայտարարել է, որ հանձնառու է Անակլիա խորջրյա նավահանգստի կառուցմանը, սակայն մրցույթը դեռ չի հայտարարվել:

Բացի այդ, Փոթիի և Բաթումի լոգիստիկ և նավահանգիստների կառավարման ընկերությունները սկսել են զարգացնել և ընդլայնել Բաթումի և Փոթի նավահանգիստները։ 2020 թվականին Վրաստանի ամենամեծ նավահանգստի՝ Սևծովյան Փոթի նավահանգստի սեփականատերը հայտարարեց խորջրյա նավահանգիստ ստեղծելու մտադրության մասին։ 2021 թվականին լոգիստիկ ընկերություններն ավարտեցին երկու նոր տերմինալային նախագիծ Բաթումի և Փոթի նավահանգիստներում»,- ասված է զեկույցում։

Զեկույցի համաձայն՝ ընդհանուր առմամբ, Վրաստանում բիզնեսի և ներդրումային պայմանները լավ են և ավելի բարենպաստ, քան տարածաշրջանի երկրներում:

Այնուամենայնիվ, ըստ զեկույցի՝ աճում է անվստահությունը դատական ​​հատվածի՝ առևտրային վեճերը ինքնուրույն կամ ժամանակին և իրավասու քննարկելու ունակության նկատմամբ:

«Մի շարք նման վեճեր ձգձգվում են տարիներով: Բացի այդ, որոշ ընկերություններ տուժում են մունիցիպալ մակարդակում որոշումների անարդյունավետ կայացման գործընթացից, մտավոր սեփականության մասին օրենքների կիրառման բացթողումներից, անարդյունավետ հակամենաշնորհային քաղաքականությունից, քաղաքական միջամտության մեղադրանքներից, ընտրովի կանոնակարգերի և օրենքների արդյունքում (ներառյալ առևտրի մասին օրենքները, սեփականության իրավունքը և այլն)»,- նշված է Պետդեպարտամենտի տարածած զեկույցում։

Զեկույցում նշվում է, որ Վրաստանի կառավարությունը շարունակում է աշխատել այս խնդիրների լուծման ուղղությամբ, և չնայած մնացած մարտահրավերներին, Վրաստանը տարածաշրջանում բարձր տեղ է զբաղեցնում որպես բիզնես միջավայր: