Բաթումիում կանցկացվի դասական երաժշտության 5-րդ փառատոնը

Բաթումիում սեպտեմբերի 2-8 ը կմեկնարկի դասական երաժշտության հինգերորդ միջազգային փառատոնը: Փառատոնի հատուկ հյուրը կլինի ֆրանսիացի հայտնի երաժիշտ Միշել Սոնը, ով երիտասարդ վրաց երաժիշտների համար նաև մասնագիտական դասընթացներ կանցկացնի:

Միշել Սոնը մշակել է դաշնամուրային արվեստի յուրացման նոր համակարգ, որն օգնում է երիտասարդ դաշնակահարներին։

Բացի դասընթացներից, սեպտեմբերի 7-ին կանցկացվի մրցույթ, որի հաղթողները կստանան դրամական պարգևներ:

Փառատոնին կարող են մասնակցել 7-15 տարեկան երեխաները:

Գրանցման գործընթացն արդեն մեկնարկել է և կշարունակվի մինչև օգոստոսի 20-ը: Փառատոնը կազմակերպվում է Էլիսո Բոլոքվաձեի «Լիրա» հիմնադրամի աջակցությամբ: Ծրագրի գլխավոր նպատակը տաղանդավոր երաժիշտների հայտնաբերումն ու դասական երաժշտության տարածումն է: Ծրագիրն իրականացվում է TBC բանկի աջակցությամբ:

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվության համար դիմեք info@batumifest.ge հասցեով:

Թողնել պատասխան