Վրաստանում մեկնարկեց Սինովակի երկրորդ չափաբաժնով պատվաստման գրանցումը

Վրաստանում հունիսի 10-ին մեկնարկում է կորոնավիրուսի դեմ Սինովակ պատվաստանյութի երկրորդ չափաբաժնով պատվաստման համար գրանցման գործընթացը: Հունիսի 14-ից կրկին հասանելի կլինի ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ չափաբաժնով պատվաստվելու գրանցումը:

Սինովակի երկրորդ չափաբաժնով պատվաստումն իրականացվում է առաջին չափաբաժինը ստանալուց 14-28 օրվա ընթացքում:

Հունիսի 1-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ճանաչում շնորհեց Սինովակ պատվաստանյութին՝ 18 տարեկանից բարձր անձանց համար կիրառելու նպատակով:

Վրաստանն ապրիլ 29-ին ստացել է Սինովակի 100000 չափաբաժին, մինչ այս պահը առաջին չափաբաժնով պատվաստվել է 17 199 մարդ: