Մարգվելաշվիլիի պատասխանը ռուսներին

Վրաստանի չորրորդ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին Twitter-ի իր միկրոբլոգում դիմել է ռուս օգտատերերին, ովքեր «ծիծաղում են Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի վիրավորական կադրերի վրա»։

«Վրաստանի երրորդ նախագահին վիրավորող կադրերի վրա ծիծաղող ռուսներին՝ այո, դա վրացիներն են արել, բայց նրանց դուք եք վճարում։ Իսկ մնացած Վրաստանը լցված է ատելությամբ այդ «Օպրիչնինայի» («Օպրիչնինա» կոչում են Իվան Ահեղի վարած քաղաքականությունը, ով պետության մեծ մասը մասնավոր սեփականություն էր դարձրել, խմբ․) նկատմամբ, որը խորթ է մեր հպարտ ու ազատատենչ ժողովրդին», — գրել է Մարգվելաշվիլին։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին քրեակատարողական ծառայությունը հրապարակել էր Սաակաշվիլիին բանտային հիվանդանոց տեղափոխելու տեսագրությունները, որոնցում երևում է, որ նրան բռնի ուժով են տեղափոխում։ 

Տաթև Խոցանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր