Կրիայի լիճ տանող ճոպանուղին կգործի հաջորդ տարվանից

Կրիայի լիճ տանող ճոպանուղու համար հայտարարված մրցույթում հաղթել է JRCOM սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, ծրագրի արժեքը կազմում է 143 800 լարի:

Ընկերությունը շինարարական աշխատանքները և նոր ճոպանուղու կառուցումը պետք է կատարի 120 օրվա ընթացքում: Հետևաբար, ճոպանուղու գործարկումը նախատեսվում է 2020 թվականի մարտից:

Հիշեցնենք՝ դեպի Կրիայի լիճ տանող ճոպանուղին անհետաձգելի տեխնիկական աշխատանքների պատճառով հուլիսի 18-ից դադարեց սպասարկել ուղևորներին: Այս մասին հայտարարել էր Թբիլիսիի տրանսպորտային ընկերությունը:

Հատկանշական է, որ Կրիայի Լիճ տանող ճոպանուղին պաշտոնապես բացվեց 2016 թվականին: Նորոգման համար ծախսվել էր ավելի քան 1 մլն լարի: