Այսօր խորհրդարանին կներկայացվի 2020 թվականի պետբյուջեի վերանայված տարբերակը

Այսօր Վրաստանի խորհրդարանին կներկայացվի 2020 թվականի վերանայված պետբյուջեի նախագիծը: Վրաստանի ֆինանսների նախարարի տեղակալ Գիորգի Կակաուրիձեն Առաջին ալիքի հետ զրույցում հայտարարել է, որ կառավարությունն այսօր մինչև օրվա վերջ փաստաթուղթը կուղարկի խորհրդարան:

Փոխնախարարը չի մանրամասնել, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել 2020 թվականի պետբյուջեի նախագծում:

«Մանրամասների մասին ես կխոսեմ, երբ բյուջեի նախագիծը խորհրդարան կներկայացվի», — ասաց Կակաուրիձեն:

Պետբյուջեի նախագծի վերանայված տարբերակի քննարկումները կսկսվեն հանձնաժողովների ձևաչափով: Երկրի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը պետք է հաստատվի մինչև աշնանային նստաշրջանի ավարտը: