Այս տարվա առավել պահանջված մասնագիտություններն են

Գրանցման նյութերի և քննական գործընթացների վերլուծության ծառայության ղեկավար Մայա Գաբունիան տեղեկացրել է, թե որոնք են այս տարվա միասնական ազգային ​​քննությունների առավել պահանջված մասնագիտությունները։

«Այս տարի ևս մրցակցությունը բացառիկ բարձր էր։ Պահանջված էին հետևյալ մասնագիտությունները՝ հոգեբանություն, իրավաբանություն, հումանիտար մասնագիտությունները` նույնպես, նաև բիզնեսի կառավարումը, բժշկի մասնագիտությունը և ատամնաբուժությունը»,- ասել է Մայա Գաբունիան։

Հիշեցնենք, որ Վրաստանի գնահատման և քննությունների ազգային կենտրոնը հրապարակել է միասնական հանրապետական ​​քննությունների վերջնական արդյունքները։