ԱՄՆ Արդարադատության նախարարության հաղորդմամբ՝ Բոստոնի դաշնային մեծ ժյուրին փողերի լվացման մեղադրանք է առաջադրել Վրաստանի քաղաքացի 33-ամյա Էրեկլե Գուգավային։
Գործը վերաբերում է 1.3 միլիարդ դոլարի առողջապության ոլորտում խարդախության սխեմային, հայտնել է գերատեսչությունը։ Ենթադրյալ հանցագործությունների կատարման պահին Գուգավան անօրինական կերպով գտնվել է Միացյալ Նահանգներում։
Դատական փաստաթղթերի համաձայն՝ Գուգավան փողերի լվացումով է զբաղվել արտասահմանում գտնվող կազմակերպության միջոցով։ Կազմակերպությունը գործել է Ռուսաստանում և այլ երկրներում։