Մակա Բոճորիշվիլին հանդիպել է Գերմանիայի նորանշանակ դեսպանին

Վրաստանի արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին ճանաչողական հանդիպում է ունեցել Վրաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բարբարա Ֆոսի հետ։

Հանդիպման շրջանակներում քննարկվել են Վրաստանի և Գերմանիայի փոխհարաբերությունները։ Անդրադարձ է կատարվել նաև Եվրոպական Միության հետ հարաբերություններին։

«Կողմերը խոսել են Վրաստանում և տարածաշրջանում ընթացող գործընթացների մասին։ Ընդգծվել են անվտանգության մարտահրավերները և խաղաղության կարևորությունը։ Վրաստանի արտաքին գործերի նախարարը Գերմանիայի դեսպանին հաջողություն է մաղթել հետագա գործունեության մեջ և հույս հայտնել, որ նա դրական ներդրում կունենա երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում»,- ասված է հաղորդագրության մեջ։