Երեկվա օրը համառոտ. հուլիսի 29

Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) սահմանային ոստիկանությանը պատկանող ուղղաթիռը, որի օգնությամբ իրականացվում էր Գուդաուրիում ընկած պարապլաներների փրկարարական աշխատանքները, կորցրել է կառավարումն ու կործանվել։

ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է ներդրումային միջավայրի 2022 թվականի զեկույցը, որում խոսվում է նաև Վրաստանի մասին։

Վրաստանում Միացյալ Նահանգների դեսպան Քելլի Դեգնանը «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում ասել է՝ Վրաստանն ավելի մեծ բարեկամ չունի, քան Միացյալ Նահանգները:

Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Վրաստանի նախկին վարչապետ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիի՝ քաղաքականություն վերադառնալու մասին խոսակցություններն ընդամենը «շահարկումներ են»։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կոչ է արել քաղաքական գործիչներին՝ «մեծ աղմուկ չհանել»՝ կապված Ռուսաստանի կողմից Բիճվինթայի անեքսիայի հետ։

Օսական RES գործակալության տվյալներով՝ Ռուսաստանը երկկողմանի համաձայնագրի շրջանակներում կրկին զինտեխնիկա է սկսել մատակարարել Ցխինվալիին։

Վրաստանի պաշտպանության նախարարության (ՊՆ) պատվիրակությունը՝ նախարարի առաջին տեղակալ Լելա Չիքովանիի գլխավորությամբ, այցելել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն:

Վրաստանի կառավարությունը ծրագրում է Անակլիա նավահանգստի համար նոր մրցույթ հայտարարել։

Վրաստանն Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին թվիթերյան իր միկրոբլոգում Ուկրաինայի պետականության օրվա կապակցությամբ գրել է, որ Ուկրաինայի ժողովուրդը մեկ անգամ չէ, որ ցուցադրել է իր ուժը, որը հիմնված է տոկունության և միասնության վրա, երբ հարձակման է ենթարկվում:

Մառնեուլիում կրակոցներ են հնչել հարսանեկան արարողությանը մասնակցող մեքենաներից։

Թբիլիսիի մետրոյում հաշմանդամ անչափահաս տղայի նկատմամբ բռնություն գործադրելու համար ձերբակալված ոստիկան Նուկրի Բաքրաձեն մեղավոր է ճանաչվել։

Վրաստանից Հայաստան վերաարտահանումն ամեն ամիս ավելանում է: 2022 թվականի առաջին 6 ամսում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Վրաստանից Հայաստան վերաարտահանումն աճել է 132,4 տոկոսով։

Տեխնիկական զննման կենտրոնների միության գործադիր տնօրեն Գիորգի Շիոլաշվիլիի խոսքով՝ ամենաքիչը տեխզննում է անցնում հասարակական տրանսպորտը:

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat) հրապարակել է հունիս ամսվա տնտեսական աճի նախնական գնահատականը։

Եվ վերջում՝ Ազգային բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ սակարկությունների արդյունքում 1 ԱՄՆ դոլարի արժեքը դարձել է 2,7652 լարի։ Ինչ վերաբերում է եվրոյին, ապա դրա փոխարժեքը 2,8299 լարի է։