Հարսանեկան երթ և կրակոցներ Մառնեուլիում

Մառնեուլիում կրակոցներ են հնչել հարսանեկան արարողությանը մասնակցող մեքենաներից։ «Մթավարի արխի» հեռուստաալիքով դեպքի վերաբերյալ տեսանյութի հեռարձակումից հետո Ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել, բացահայտել հանցագործներին և առգրավել նրանց զենքերը։

«Ցանկանում ենք արձագանքել լրատվամիջոցներից մեկի տարածած տեղեկատվությանը, տեսանյութում երևում են Մառնեուլիի մունիցիպալիտետում տոնական երթի ժամանակ զենքով օդ կրակելու կադրերը։

Տարածված տեսագրությունները նշված լրատվամիջոցի լրագրողը տրամադրել է իրավապահներին։ Իրավապահները ծանուցումն ստանալուց անմիջապես հետո սկսել են փաստի ուսումնասիրությունը։ Ոստիկանության ձեռնարկած համապատասխան միջոցառումների արդյունքում օրինախախտները բացահայտվել և տուգանվել են», — նշված է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Տեղեկության համաձայն՝ մեքենայի վարորդը տուգանվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 125-րդ հոդվածով (արտակարգ իրավիճակ ստեղծելը), իսկ 2 անձ տուգանվել է նույն օրենսգրքի 181-3-րդ հոդվածով (գազային կամ ակուստիկ զենք կրելու կանոնները խախտելը):