Վրաստանում ոչ աշխատանքային օրեր են հայտարարված

2023 թվականի հունվարի 3-ից մինչև 2023 թվականի հունվարի 6-ը Վրաստանի ընդհանուր վարչական օրենսգրքով սահմանված վարչական մարմիններում աշխատողների համար արձակուրդ է սահմանվել: Համապատասխան որոշումը կայացրել էր Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Նշենք, որ որոշումը չի տարածվում Վրաստանի Ազգային բանկի վերահսկողության ենթակա անձանց առջև կատարվող ֆինանսական պարտավորությունների վրա, ինչպես նաև որոշումը չի տարածվում «Պետական ​​գնումների մասին» Վրաստանի օրենքով նախատեսված պետական ​​գնումների հետ կապված գործունեության վրա։

Օրացույցի համաձայն՝ պետական հատվածում աշխատանքները կվերսկսվեն հունվարի 9-ից:

Արդարադատության տները հունվարի 3-ից 6-ը աշխատում են սովորական ռեժիմով