Ապրանքներ, որոնք էժանացել են

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով, 2022 թվականի դեկտեմբերին, նոյեմբեր ամսվա համեմատ, Վրաստանում գնաճը կազմել է — 0,3 տոկոս, իսկ տարեկան գնաճը` 9,8 տոկոս:

Geostat-ի փոխանցմամբ՝  գնաճը 2022 թվականի դեկտեմբերին, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ կազմել է 6.9 տոկոս, իսկ առանց ծխախոտի տարեկան գնաճը սահմանվել է 6.8 տոկոս:

Ըստ տվյալների՝ 85 պարենային ապրանքներից միայն 6-ն է էժանացել.

  • կաղամբ՝ 45,9 տոկոսով,
  • սալոր՝ 26,6 տոկոսով,
  • սխտոր՝ 10,5 տոկոսով,
  • սմբուկ՝ 9,9 տոկոսով,
  • արևածաղկի ձեթ՝ 6,6 տոկոսով,
  • կիվի՝ 1,9 տոկոսով։