Ինչպե՞ս տեղաշարժվել 21:00-ից հետո, եթե անհետաձգելի անհրաժեշտություն կա

Կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով Վրաստանի կառավարությունը նոյեմբերի 28-ից մի շարք արգելքներ սահմանեց երկրում: Ամբողջ երկրի մասշտաբով նոյեմբերի 28-ից մինչև հունվարի 31-ը կգործի փաստացի «պարետային ժամ», բացառությամբ Ամանորի և Սուրբ ծննդի գիշերը:

Շատ քաղաքացիների հետաքրքրում է, թե ինչպես կարող են տեղաշարժվել ժամը 21:00-ից հետո, եթե խիստ անհրաժեշտություն կա:

Վրաստանի կառավարության պարզաբանմամբ, եթե կա անհետաձգելի անհրաժեշտություն պետք է զանգահարել կառավարությունում գործող հատուկ 14 41 թեժ գիծ, որով հնարավոր կլինի ձեռք բերել մեկանգամյա հատուկ թույլտվություն: Ինչ վերաբերում է թույլտվության ժամկետին, այն պայմանավորված կլինի անհրաժեշտությամբ և կտրվի դրան համապատասխան: