Քաղաքացիական ակտիվիստները գիշերել են խորհրդարանի մոտ

Դեկտեմբերի 1-ի լույս նոյեմբերի 30-ի գիշերը Վրաատանի քաղաքացիական «Հանուն Վրաստանի» շարժման ակտիվիստները որպես բողոքի նշան գիշերել են խորհրդարանի շենքի մոտ տեղակայված վրաններում: Նրանց խոսքով` ցրտի ու տեղաշարժի սահմանափակումների պատճառով այս գիշեր մնացել է միայն 18 մարդ, սակայն ելնելով նրանից, որ ոչ ոք չի տուգանվել, մյուս գիշեր ավելի մեծ քանակով ակտիվիստներ կմնան այստեղ:

Ակտիվիստները հայտարարել են, որ շարունակելու են բողոքը մինչև 10-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստը:

Նրանց հիմնական պահանջն արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելն է, բացի այս` պահանջում են վերացնել կորոնավիրուսի տարածման կանխարգելմանը միտված լրացուցիչ սահմանափակումները: