N309 երթուղու ուղևորներին կսպասարկեն 18-մետրանոց ավտոբուսներ

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքով՝ հուլիսի 11-ից Վարկեթիլիից Վակեի ուղղությամբ N309 երթուղու ուղևորներին կսպասարկեն 18-մետրանոց ավտոբուսներ։

«Տրանսպորտային սպասարկման բարելավման նպատակով քաղաքային տրանսպորտի երթուղիների փոփոխությունը շարունակվում է։ Ամենօրյա ռեժիմով հետևում ենք, թե կոնկրետ ուղղություններով ինչպիսի խնդիրներ կան լուծելու, և ինչ կարգի փոփոխություններ պետք է իրականացվեն։

Հուլիսի 11-ից N309 երթուղով շարժվող ավտոբուսները, որոնք ուղևորներին սպասարկում են Վարկեթիլիի բնակավայրից Վակեի ուղղությամբ, կփոխարինվեն 18-մետրանոց ավտոբուսներով։ Նշված երթուղիներում կատարված փոփոխությունները հնարավորություն կտան կրկնակի շատ ուղևոր փոխադրելու և զգալիորեն կկրճատեն կանգառներում սպասման ժամանակը»,- ասել է Կախա Կալաձեն։