Աբխազիան կարող է մնալ առանց էլետրաէներգիայի

img_1523_800Վրաստանի վերահսկողությունից դուրս գտնվող Աբխազիայի տարածքը երկու շաբաթ հետո կարող է մնալ առանց էլէկտրաէներգիայի` էնգուրիի հիդրոէլեկտրակայանի գործունեությունը ապահովող ջրամբարի ջրի պակասի պատճառով: Այս մասին հայտնել է փոխվարչապետ, երկրի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն` «Իմեդի»  հեռուստաընկերության եթերում: Աբխազական լրատվամիջոցների փոխանցմամբ` էնգուրի հիդրոէլեկտրակայանի ջրամբարում ջրի ծավալների նվազման պատճառով այս տարվա հունվարից էլեկտրաէներգիայի մատակարարման գրաֆիկ է սահմանվել:

«Ջրի պակաս իրականում կա: Այս տարի այնքան ներհոսք չի եղել, որքան նախորդ տարիների ընթացքում: Կարող եմ ասել, որ էլեկտրաէներգիայի երկու տարվա պաշար կա, որ մատակարարվում է Աբխազիային, մտավախություն կա, որ մենք չենք կարողանա Էներգիա մատակարարել: Այս տեղեկությունը մենք հայտնել ենք նրանց, որպեսզի ինչ-որ կերպ լուծենք խնդիրը»,-  ասել է Կալաձեն:

Հարավային Կովկասի խոշորագույն հիդրոէլեկտրակայանը  տեղակայված է Վրաստանի իշխանությունների կողմից վերահսկվող տարածքում, իսկ կառավարման վահանակը Աբխազիայի ձեռքին է: էնգուրի հիդրոէլեկտրակայանը տեխնիկական և ինժեներական կառույցների բարդ համակարգ է: ՀԷԿ-ի բաղկացուցիչն է  271 մետր բարձրությամբ և 728 մետր երկարությամբ ամբարը, որը մտնում է աշխարհի ամենախոշոր ամբարների հնգյակի մեջ: էնգուրի ՀԷԿ-ի  շինարարությունը սկսվել է 1961-ին ու տևել մինչև 1977 թվականը:

Թողնել պատասխան