Կարանտինային գոտում մոտ 20 հազար քաղաքացուց միայն մի քանիսն ունեն ջերմություն․ նահանգապետ

«Մառնեուլիում 15 հազար, իսկ Բոլնիսիում 3 400 մարդ է ստուգվել»,- այս մասին հայտարարել է Քվեմո Քարթլիի նահանգապետ Շոթա Ռեխվիաշվիլին:

«Մեր մոբիլ խմբերը շարունակում են ստուգումներ անցկացնել երկու մունիցիպալիտետում: Մառնեուլիում 15 հազար մարդ է ստուգվել: Նրանցից միայն 4-ն է ջերմություն ունեցել, թեև ախտանիշներ չեն ունեցել և բացառված է եղել կորոնավիրուսի հետ կապը: Բոլնիսիում ստուգվել է 3 400 մարդ և այնտեղ նույնպես բարդություններ չեն եղել: Այնպես որ, որևէ վատ ակնկալիքներ չունենք»,- հայտարարել է Ռեխվիաշվիլին: