«Օթխոզորիա–Տատունաշվիլի ցուցակ»-ում արդեն 33 մարդ կա

Վրաստանի նորընտիր վարչապետ Մամուկա Բախտաձեն այսօր հրավիրած մամուլի ասուլիսում՝ ներկայացնելով կառավարության կառուցվածքային փոփոխությունները, կարևորել է «Օթխոզորիա-Տատունաշվիլի ցուցակը»:

Վարչապետը հստակեցրել է, որ Վրաստանի կողմից չվերահսկվող տարածքներում 1991-ից ի վեր Վրաստանի քաղաքացիների սպանությանն, առևանգմանը, կտտանքներին մասնակից և այդ հանցագործությունները կոծկելու մասնակիցների ցուցակում, որը ստացել է «ՕթխոզորիաՏատունաշվիլի ցուցակ» անվանումը, արդեն 33 մարդ կա։ Բախտաձեն, սակայն, չի բացառել, որ այդ թիվը կարող է ավելանալ:

Նա հույս է հայտնել, որ միջազգային գործընկերների օգնությամբ, Վրաստանը կհասնի արդարադատության և մեղավորներն անպատիժ չեն մնա։

«Կառավարությունը ձեռնարկելու է բոլոր միջոցները, որպեսզի թույլ չտա «Տատունաշվիլի-Օթխոզորիա ցուցակում» ընդգրկվածների, բոլոր մեղավորների պատժի իրականացման հարցում տարբեր կողմերից հնարավոր սահմանափակումները»,-ասել է Բախտաձեն:

Թողնել պատասխան