Արդարադատության տները հունվարի 3-ից 6-ը աշխատում են սովորական ռեժիմով

Վրաստանի արդարադատության նախարարության փոխանցմամբ՝ հունվարի 3-6-ը՝ ոչ աշխատաքանային օրերին Արդարադատության տները կաշխատեն սովորական ռեժիմով։

Հունվարի 3-ից Արդարադատության տան անվան ներքո գտնվող 88 համայնքային կենտրոնները ևս կաշխատեն։

Ըստ տվյալների՝ բացառություն են կազմում ներքին գործերի նախարարության սպասարկման գործակալության ծառայությունները։ Մասնավորապես, հունվարի 3-6-ը տրամադրվելիք փաստաթղթերը հաճախոչդներին հասանելի կլինեն հունվարի 9-ից։

«…Այն գյուղերի ու քաղաքների բնակիչները կամ այցելուները, որտեղ գործում էին հասարակական կենտրոններ, արդեն իսկ հնարավորություն ունեն ստանալ գրեթե կրկնակի թվով պետական ​​ծառայություններ՝ Արդարադատության տան բարձր չափանիշներով։

2023 թվականից Արդարադատության տան մասնաճյուղերի թիվը Վրաստանի ողջ տարածքում կկազմի 117, իսկ ծառայությունների թիվը՝ ավելի քան 470»,- նշված է տեղեկատվության մեջ։