Այսօր կաթողիկոս-պատրիարք Իլիա II-ի ծննդյան օրն է

Այսօր Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա II-ի ծննդյան օրն է։ Նա դարձավ 90 տարեկան։

Իլիա II-ը ծնվել է 1933 թվականի հունվարի 4-ին։ 1957-ին ձեռնադրվել է վանական և անվանվել Իլիա։ 1957 թվականի ապրիլի 18-ին Սիոնիի պատրիարքական եկեղեցում ձեռնադրվել է որպես սրբադասարկու։ 1959 թվականի մայիսի 10-ին դարձել է քահանա, 1960 թվականի դեկտեմբերի 19-ին կարգվել է վանահայրի, իսկ 1961 թվականի սեպտեմբերի 16-ին՝ վարդապետի աստիճանի։ 1963-ի օգոստոսի 26-ին նշանակվել է կաթողիկոս-պատրիարքի խորեպիսկոպոս, 1963-1972 թվականներին եղել է Մցխեթայի հոգևոր ճեմարանի առաջին ռեկտորը, 1967 թվականին տեղափոխվել է Աբխազիայի թեմ։ 1977 թվականի դեկտեմբերի 23-ին ընտրվել է Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք։

Ի դեպ, դեկտեմբերի 25-ին նշվել է Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք, Մցխեթա-Թբիլիսիի արքեպիսկոպոս, Բիճվինթայի և Ցխում-Աբխազիայի միտրոպոլիտ Իլիա II- գահակալության 45-ամյակը։

Իլիա II-ի ծննդյան օրվա կապակցությամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի որոշմամբ և կառավարության վարչակազմի կազմակերպմամբ օպերայի և բալետի թատրոնում տեղի կունենա համերգ՝ Բակուր Բակուրաձեի ղեկավարությամբ. համերգին ներկա կլինի անձամբ պատրիարքը։ Համերգի հեռուստատեսային հեռարձակումն ապահովելու է հանրային հեռարձակողը։