Այսօրվանից կվերականգնվի Աջարիայի հանրային տրանսպորտի երթևեկությունը

Այսօրվանից՝ հոկտեմբերի 19-ից, կվերականգնվի Աջարիայի հանրային տրանսպորտի երթևեկությունը:

Աջարիայի կառավարության տեղեկատվությամբ՝ միջգերատեսչական խորհրդի որոշմամբ առաջին փուլում կվերականգնվի միայն հանրային տրանսպորտը․ միջքաղաքային տրանսպորտի աշխատանքի վերականգնում այս փուլում չի նախատեսվում:

«Միջքաղաքային տրանսպորտի և այլ սահմանափակումների փուլ առ փուլ վերացման մասին որոշումների վերաբերյալ հանրությանը լրացուցիչ կտեղեկացվի»,- ասվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք՝ Աջարիայում համաճարակային իրավիճակի վատթարացման պատճառով որոշում էր կայացվել արգելել հանրային տրանսպորտի երթևեկությունը: