Մահացել է «Աջարիայի հայերի միություն» ՀԿ-ի նախագահ Գրիգորի Վարդանյանը

Մահացել է «Աջարիայի հայերի միություն» հասարակական կազմակերպության նախագահ Գրիգորի Վարդանյանը. Վրաստանում Հայաստանի դեսպանը ցավակցություն է հայտնել:

«Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության անձնակազմի և անձամբ իմ անունից ցավակցություն եմ հայտնում Գրիգորի Վարդանյանի ընտանիքի անդամներին և մերձավորներին՝ ցանկանալով նրանց տոկունություն և ոգու ամրություն այս դժվարին պահին», — նշվում է ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի ցավակցության մեջ։

Դեսպանության տարածած հաղորդագրության համաձայն՝ Գրիգորի Վարդանյանի երկարամյա գործունեությունը միտված է եղել Աջարիայում ապրող հայ բնակչության հայապահպանության, վրաց և հայ ժողովուրդների դարավոր բարեկամության ամրապնդման գործին։