Վրաստանում կորոնավիրուսով 81 վարակակիր կա

Վրաստանում վարակակիրների թիվը հասավ 81-ի: Այս մասին հայտնում է stopcov.ge հատուկ կայքը: 

Նախօրեի համեմատ դեպքերն ավելացել են 2-ով: Լրատվամիջոցների տեղեկություններով 2 հիվանդն էլ գտնվում են Քութայիսիում: Հայտնի է, որ նրանցից մեկը վերջերս էր վերադարձել Ֆրանսիայից, գտնվում էր կարանտինում, վարակի նախանշաններ ի  հայտ գալուց հետո կլինիկա էր տեղափոխվել:

Ապաքինվածների թիվը Վրաստանում 13 է, որոնցից 5-ը՝ մինչև 14 տարեկան է: 4 պացիենտ ծանր վիճակում է: Երկրի ներսում մահվան ելք չկա, Վրաստանի 3 քաղաքացի մահացել են Իսպանիայում՝ պանդեմիայի շրջանում:

Հիշեցնենք՝ երեկվանից Վրաստանում սկսել են արագ թեստեր գործարկել: Դրանք երկիրը նվեր է ստացել Չինաստանից: Առաջնահերթությունը տրվում է Մառնեուլիին: