Հայաստանի և Վրաստանի վարչապետները հեռախոսով քննարկել են սահմանի խնդիրները

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկու երկրներում հայտարարված արտակարգ դրության պայմաններում Վերին Լարսի աշխատանքը: 

Այս մասին հայտում է ՀՀ կառավարությունը: Նշվում է, որ գործընկերները տեղեկություն են փոխանակել իրենց երկրներում COVID-19 համաճարակի հետ կապված իրավիճակի վերաբերյալ:

Քննարկվել են Վրաստանի տարածքով հայկական ապրանքների տարանցիկ փոխադրմանն առնչվող հարցեր: Հատուկ միջոցներ են ձեռնարկվում Լարսի մաքսակետով անխափան բեռնափոխադրումներ ապահովելու ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանը և Գիորգի Գախարիան կշարունակեն կանոնավոր շփումները` հետագա խնդիրներին արագորեն արձագանքելու համար: