Ղարիբաշվիլին մեկնել է Սաուդյան Արաբիա

Մեկնարկել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի պաշտոնական այցը Սաուդյան Արաբիա։

Ըստ կառավարության հաղորդագրության՝ Էր Ռիադի միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել վարչապետի դիմավորման արարողությունը։

Վարչապետին օդանավակայանում դիմավորել են Էր Ռիադի փոխնահանգապետ, արքայազն Մուհամմադ բին Աբդուլռահման Ալ Սաուդը, Սաուդյան Արաբիայի էկոնոմիկայի և պլանավորման նախարար Ֆեյզալ Ալ Իբրահիմը, Վրաստանում Սաուդյան Արաբիայի Թագավորության դեսպան Սալման Ալ Շեյխիդան և Սաուդյան Արաբիայի Թագավորությունում Վրաստանի դեսպան Վախթանգ Ջաոշվիլին։