Վրաստանում ՌԴ քաղաքացիները ձգտում են անշարժ գույք ձեռք բերել

Ռուսական «Կոմերսանտ» պարբերականի փոխանցմամբ՝ աշխարհաքաղաքական իրավիճակի լարվածությունը, ապա սեպտեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարած մասնակի ռազմական մոբիլիզացիան մեծացրել են Ռուսաստանի քաղաքացիների անշարժ գույքի ձեռքբերման ցանկությունը երկրից դուրս, նաև՝ Վրաստանում։

Ըստ «Կոմերսանտ»-ի՝ անշարժ գույքի պահանջարկը տարեկան աճել է 2,3 անգամ։ Պարբերականը նշել է, որ Ռուսաստանի քաղաքացիները անշարժ գույք են գնում գլխավորապես ներգաղթի համար։

Ռուսաստանի քաղաքացիներին հիմնականում հետաքրքրում են այն երկրները, որտեղ կարող են ազատ ճանապարհորդել և մնալ երկար ժամանակ՝ Թուրքիա, Էմիրություններ, Վրաստան, Չեռնոգորիա, Թաիլանդ և Բուլղարիա։