Վրաստանում ներքին չվերթների համար մրցույթ կհայտարարվի. Քարքաշաձե

Վրաստանի օդանավակայանների զարգացման բաժնի ղեկավար Իրակլի Քարքաշաձեն ասել է, որ մոտ ժամանակներս ներքին չվերթների համար մրցույթ կհայտարարվի։

«Շատ շուտով կլրանա գործող պայմանագրի ժամկետը, և մենք կհայտարարենք նոր մրցույթ։ Համոզված եմ, որ շահած ընկերությունը հաճախորդին կառաջարկի էլ ավելի լավ և որակյալ ծառայություն։ Մենք հնարավորինս հետևում ենք շուկայի պահանջարկին և փորձում ենք լիովին բավարարել և՛ թռիչքները, և՛ տոմսերը, և՛ շուկայում պակաս չունենալ», — նշել  է Քարքաշաձեն։

Հարկ է նշել, որ վերջին մի քանի տարիներին Վրաստանի օդանավակայանների միության հայտարարած մրցույթները շահում է AK-Air Georgia-ն, որը թռիչքներ է իրականացնում երկրի ներքին օդանավակայաններից։ Այս թռիչքները սուբսիդավորում է կառավարությունը, ինչը բացատրվում է ներքին զբոսաշրջության խթանման անհրաժեշտությամբ։